CHANEL-ը վերադարձրել է Կոկո Շանելի՝ Լազուրե ափին գտնվող առանձնատունը
CHANEL ընկերությունը հայտարարել է LA PAUSA առանձնատունը վերադարձնելու մասին: Այս տունը կառուցվել ու ձևավորվել էր ընկերության հիմնադիր Գաբրիել Կոկո Շանելի կողմից, հայտնում է Le Figaro-ն:
Առանձնատունը, որ մինչ մեր օրերը պահպանել է ֆրանսիացի հայտնի մոդելյերի կյանքի վկայությունները, գտնվում է հայտնի Լազուրե ափին՝ Ռոկբրյուն-Կապ-Մարտեն կոմունայում: Ներկայում տունը կմիանա լյուքսային ապրանքանիշի ժառանգությանը:
1920-ականներին Շանելը հաճախ էր լինում Լազուրե ափին Վեսթմինստերի դուքսի ընկերակցությամբ:
1928-ին նա գնեց մի հողակտոր ու որոշեց այդտեղ առանձնատուն կառուցել իր ճաշակով:
La Pausa-ի շինարարությունն ավարտվեց 1930 թվականին, ու այն իր ճարտարապետությամբ նման էր Օբազին կոմունայի նախկին աբբայությանը, որտեղ մեծացել էր Շանելը:
1954-ին՝ դուքսի մահից հետո, նա La Pausa-ն վաճառեց ամերիկացի հրատարակիչ Էմերի Ռևեսին: