
Քարդաշյան քույրերի ու նրանց մոր առաջին համատեղ ֆոտոսեսիան վերջին 4 տարում

Միացյալ Նահանգների ամենահայտնի ընտանիքը՝ Քարդաշյան-Ջենները, լուսանկարվել է Cosmopolitan ամսագրի նոյեմբերյան համարի համար:
Սա քույրերի ու նրանց մոր առաջին համատեղ ֆոտոսեսիան է վերջին 4 տարում, գրում է The Daily Mail-ը:
Լուսանկարներում պատկերված են Քիմ, Քլոե ու Քորթնի Քարդաշյանները, Քենդալ ու Քայլի Ջեններները, ինչպես նաև նրանց մայրը՝ Քրիսը, ովքեր կեցվածք են ընդունել մերկ մարմիններին սպիտակ վերնաշապիկներ հագած:
Համացանցում հայտնվել է ընդամենը մի քանի լուսանկար, որը նվիրված է հայտնի ամսագրի 50-ամյակին: