Բաժիններ՝

Microsoft-ը կթողարկի հավելյալ իրականության ակնոցներ

Նյու Յորքում շնորհանդեսի ժամանակ Microsoft-ի փոխնախագահ Տերրի Մեյերսոնը լայն հասարակությանն է ցուցադրել հավելյալ իրականության HoloLens ակնոցները:

Նա հայտարարել է, որ մասնագետների համար նախատեսված նորույթի պաշտոնական վաճառքները նախանշված են հաջորդ տարվա առաջին եռամսյակին:

Հաղորդվում է, որ HoloLens Dev Kit հավաքածուի գինը կլինի 3 հազար դոլար, գրում է IT Pro պորտալը:

Սարքի ֆունկցիոնալությունը ցուցադրված է X-Ray խաղի օրինակով:

Սարքի հետ միասին վաճառվելու է նաև HoloLens Dev Kit հատուկ հավաքածու, որտեղ ներառված են լինելու ակնոցներ, հավելյալ լինզաներ ու սարք՝ դրանց խնամքի համար:

Սարքի համակարգը կգործի տան մյուս էլեկտրոնային սարքերի հետ: Շնորհիվ արհեստական հոլոգրամաների՝ օգտատերը կկարողանա ղեկավարել սարքերը եռաչափ ռեժիմում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031