Բաժիններ՝

15 տարի նույն պատասխանը

asparez.am-ը գրում է. Կապանի Գարեգին Նժդեհի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 22 տան բնակչուհի 77-ամյա Լենա Մաիլյանը անհանգստացած է։ Իր առանձնատան եւ թիվ 18 ու 20 բնակելի շենքերի միջանկյալ հատվածներում կառուցված հենապատը տարիներ առաջ սկսել է փլուզվել։

2000 թվականից տանտերերը ահազանգում են իրավասու մարմիներին, բազմաթիվ դիմումներ են գրել, որոնց բովանդակությունը այս 15 տարիներին չի փոխվել։ «Ֆինանս չկա, ֆինանսական միջոցների առկայության դեպքում փլուզված հենապատի վերականգնման վերաբերյալ ձեր խնդրանքը հաշվի կառնեք»,- այսպես են պատասխանել մարզպետարանից եւ քաղաքապետարանից։

Լենա տատի պատմելով, հատկապես անձրեւային եղանակներին կորցնում են իրենց քունը։ Անընդհատ մտածում են, որ ուր որ է՝ հենապատը կլփվի՝ իր հետ տանելով նաեւ տունը։

-Ընդամենը մեկ մետր է մնացել, որ քանդվի, վախը սրտներումս է,-ասում է բնակչուհին։

Տարիներ շարունակ մաս-մաս քանդվող հենապատից, ըստ տանտերերի, վերջին անգամ քարեր են թափվել վերջերս տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ։ Ամենավտանգավորն այն, որ հաճախ հարեւան բնակելիների երեխաները գալիս են, այդ տարածքում խաղում։ Լենա տատիկն ասում է՝ ստիպված պատշգամբում նստում է, պահակություն անում։

-Աստված մի արասցե, մի քար ընկի մի երեխու գլխին, ով է մեղավոր լինելու,- վրդովված հարցնում է նա։

Թոշակառու կինը ամուսնու հետ միասին է կառուցել այս տունը։ Քարը-քարին դնելով՝ կացարան են ստեղծել, հիմա էլ փաստի առաջ կանգնել։

henapat-2

-Տարիներ առաջ պետությունը մեզնից մեր հողամասը վերցրեց, հենապատը կառուցեց, հիմա էլ թող ամրացնի, մենք մեր թոշակառու հալերիս չենք կարող, նման միջոցներ չունեք, որ սարքենք,- ասում է Լենա տատը։

Քաղաքապետարանից եւ մարզպետարանից ստացված դիմումների պատասխանները խնամքով պահել է տարեց կինը, սակայն ասում է՝ ի՞նչ օգուտ, խնդրին լուծում չեն տալիս։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս