Արփինե Հովհաննիսյանը պնդում է, թե զբաղվում է ճանապարհային երթևեկության խախտումների տուգանքների խնդրի լուծմամբ
ՀՀ նախագահի հանձնարարականի հիման վրա ստեղծվել է աշխատանքային խումբ, մեկ այլ աշխատանքային խումբ՝ ԿԲ-ի, ԴԱՀԿ-ի և արդարադատության նախարարության հսկողության ներքո ևս զբաղվում է ճանապարհային երթևեկության խախտումների տուգանքների խնդրի լուծմամբ: Ինչպես այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱՆ նախարար Արփինե Հովհաննիսյանը, տուգանքների և ԴԱՀԿ մուծումների խնդիրը ՀՀ բոլոր քաղաքացիներին է հուզում:
Միասնական վճարումների և հերթերի մասին նախարարը նշեց, որ բավականին աշխատանքներ կատարվել են, բայց խնդիրը դեռ առկա է. «Կա քայլերի որոշակի հաջորդականություն, որ իրականացնելու ենք, որ հնարավորինս կրճատվի ԴԱՀԿ ծառայող-քաղաքացի շփումը: Տեխնիկական խնդիրներ կան, որ շտկվում են:Քաղաքացիները պետք է էլեկտրոնային եղանակով ստանան իրենց ծանուցագրերը»: