
Միջադեպ լրագրողների և ԱԺ անվտանգության աշխատակիցների միջև

Քիչ առաջ Ազգային ժողովում միջադեպ տեղի ունեցավ լրագրողների և ԱԺ-ի անվտանգության աշխատակիցների միջև: ԱԺ-ի բակի այն հատվածում, որտեղ սովորաբար լրագրողները սպասում են վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ հարցեր ուղղելու համար, այսօր ԱԺ անվտանգության աշխատակիցները փակել էին ու չէին թողնում անցնել: Նրանք ասում էին, որ լրագրողերի հավատարմագրման կանոնակարգի մեջ հստակ գրված է, որ լրագրողները այդ հատվածում պետք է չլինեն: Թեպետ լրագրողները երկար ժամանակ բացատրում էին ԱԺ անվտանգության աշխատակիցներին, որ նման դեպք երբևէ չի եղել, սակայն՝ ապարդյուն:
Լրագրողների այն դիտարկմանը, որ իրենց լրագրողական գործունեությունը խոչընդոտվում է, ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետը հորդորեց այդ հարցով դիմել դատախազություն:
Անի Քեշիշյան