Կիտրոնի, սխտորի և վուշի յուղի խառնուրդը կնպաստի կյանքի տևողության մեծացմանը
Յուրաքանչյուրիս անհանգստացնում է մեկ հարց. ինչպես ապրել երկար և երջանիկ կյանք: Երիտասարդության պահպանման և կյանքի երկարացման միջոցներից մեկն է հանդիսանում պարզ, ստուգված և բնական բաղադրիչների հիմքով ունիկալ խառնուրդի կանոնավոր օգտագործումը:
Վուշի (կտավատ) յուղը, որը մտնում է խառնուրդի բաղադրության մեջ, պարունակում է մեծ քանակությամբ պոլիչհագեցած ճարպաթթուներ, որոնք պահպանում են մեր անոթները և սիրտը, իջեցնում են ճնշումը, ամրացնում են անոթների պատերը, պաշտպանում են անոթների պատերի աթերոսկլերոզից:
Հրաշագործ խառնուրդ` երիտասարդության տևողությունը մեծացնելու համար:
Անհրաժեշտ է հարիչի կամ մսաղացի օգնությամբ մանրացնել 4 կիտրոն և 4 գլուխ սխտոր: Ստացված զանգվածի վրա ավելացնել 300 մլ վուշի յուղ և 1 բաժակ բնական մեղր, լավ խառնել: Պահպանել սառը վայրում, գերադասելի է՝ սառնարանում:
Օգտագործել օրը 2 անգամ` 1-ական ճաշի գդալ` ուտելուց կես ժամ առաջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը