
Հրապարակվել է Nirvana-ի անհայտ ձայնագրությունը

1990-ականներին ձայնագրված Nirvana-ի Sappy երգի դեմո տարբերակը, որն ավելի վաղ չի հրապարակվել, հասանելի է դարձել համացանցում լսելու համար, հայտնում է Pitchfork կայքը: Այն կթողարկվի վինիլային սինգլի տեսքով 2015թ. դեկտեմբերի սկզբին The Beatles-ի And I Love Her երգի քավեր տարբերակի հետ:
Sappy երգը լույս է տեսել 1993 թվականին բարեգործական No Alternative հավաքածուում, ընդ որում, այլ անվանումով՝ Verse Chorus Verse: 2004 թվականին Sappy անվանումով վարկածը հայտնվեց Nirvana-ի With The Lights Out հավաքածուում:
Նոյեմբերի 13-ին լույս կտեսնի խմբի Montage of Heck: The Home Recordings ալբոմը: