
ԱՄՆ-ն ու 11 երկրներ ստեղծել են Տրանսխաղաղօվկիանոսյան համագործակցություն

ԱՄՆ-ն ու ևս 11 երկրներ հոկտեմբերի 5-ին համաձայնության են եկել Տրանսխաղաղօվկիանոսյան համագործակցության ստեղծման շուրջ:
Բացի Միացյալ Նահանգներից՝ Ատլանտայում փաստաթուղթն ստորագրել են Ավստրալիան, Բրունեյը, Կանադան, Չիլին, Ճապոնիան, Մալայզիան, Մեքսիկան, Նոր Զելանդիան, Պերուն, Սինգապուրն ու Վիետնամը:
Տրանսխաղաղօվկիանոսյան համագործակցության ստեղծման մասին բանակցություններն ընթանում էին վերջին 8 տարվա ընթացքում:
Առևտրային նոր միությունը կդառնա խոշորագույնն աշխարհում ու կընդգրկի համաշխարհային առևտրի ծավալի գրեթե 40 տոկոսը, հայտնում է dw.com-ը:
Ամերիկյան ադմինիստրացիայի կարծիքով՝ համաձայնագիրը կօգնի ԱՄՆ-ին ուժեղացնել իր ազդեցությունն Արևելյան Ասիայում՝ թուլացնելով Չինաստանի տնտեսական դիրքերը տարածաշրջանում:
Նոր միությունը, որի ստեղծումն արդեն անվանում են Բարաք Օբամայի հաղթանակը, մասնավորապես ենթադրում է առևտրային հարթակների գրեթե ամբողջական չեղյալ հայտարարում, ինչը թույլ կտա նվազեցնել ապրանքների գներն անդամ երկրների ներսում:
Ներկայում փաստաթուղթը պետք է վավերացվի յուրաքանչյուր երկրում:
ԱՄՆ-ին անհրաժեշտ է Կոնգրեսի հավանությունը, ինչը կարող է տեղի ունենալ 2016 թվականից ոչ շուտ: