Բաժիններ՝

Հայաստանի բարձրագույն առաջնություն. 8-րդ տուրի ամփոփում

Հայաստանի Բարձրագույն խմբում ավարտվեց 8-րդ տուրը: Առաջին խաղում մրցեցին «Գանձասար Կապանը» և «Շիրակը»: Մինչ ավելացրած վերջին րոպեն Կապանը ներկայացնող ակումբը Դավիթ Մեմովիչի խփած գոլի շնորհիվ հաղթում էր, սակայն Գևորգ Հովհաննիսյանը 95-րդ րոպեին կարողացավ հավասարեցնել հաշիվը:

«Ուլիսն» ու «Արարատը» բավականին հետաքրքիր խաղում բաժանվեցին 1:2 հաշվով: «Արարատի» կազմում դուբլ ձևակերպեց Բրայան դե լա Ֆուենտեն:

Առաջատարների պայքարում ուժեղ գտնվեց «Փյունիկը», ով կարողացավ 4 գնդակ ուղարկել «Ալաշկերտի» դարպասը: Վերջինս էլ Միհրան Մանասյանի շնորհիվ 59-րդ րոպեին միայն կարողացավ խփել իր միակ գնդակը:

«Միկան» էլ առավելության հասավ «Բանանցի» նկատմամբ նվազագույն հաշվով: 28-րդ րոպեին խաղի միակ գնդակը խփեց Դենիս Տալալայը:

Կարդացեք նաև

8-րդ տուրից հետո Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակում առաջատարությունը պահպանում է «Ալաշկերտը»՝ 17 միավոր: Նրան հաջորդում են «Գանձասար Կապանը» և «Փյունիկը», համապատասխանաբար՝ 15 և 14 միավորներով:
8-րդ տուրից հետո ռմբարկուական մրցավազքն ունի հետևյալ տեսքը.

Միհրան Մանասյան («Ալաշկերտ») – 6 գոլ
Հեբեր Արաուխո («Ալաշկերտ») – 5
Ջոն Ջերեմիա («Բանանց») – 4
Վարդան Պողոսյան («Փյունիկ») – 4
Ղուկաս Պողոսյան («Փյունիկ») -4
Ացամազ Բուրաև («Գանձասար Կապան») – 3
Նարեկ Բեգլարյան («Գանձասար Կապան») -3
Դավիթ Հակոբյան («Շիրակ») – 3
Վարդգես Սաթումյան («Փյունիկ») – 3

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս