
Ես երբեք չեմ հասկացել, թե որքան լավն է Իբրան. «ՊՍԺ»-ի հարձակվող Անխել Դի Մարիա

Արգենտինացին հիացած է նոր գործընկերոջ կարողություններով:
«Ես խաղացել եմ Լեոյի, Կրիշտիանուի, Ռունիի հետ, իսկ հիմա հնարավորություն եմ ստացել խաղալ Իբրայի հետ: Ես երբեք չեմ հասկացել, թե որքան լավն է Իբրան. այդ բոլոր շարժումները, չնայած այն հանգամանքին, որ նա այդքան բարձրահասակ է:
Անկեղծ, ես զարմացած էի իմ ժամանման առաջին իսկ օրվանից: Հուսով եմ, որ մենք միասին շատ բան կկարողանանք անել, քանի որ նա ունի մեծ տաղանդ և նա շատ բան կարող է տալ թիմին»,- ասել է Դի Մարիան ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին:
Դի Մարիան «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստ է դարձել 2015թ. ամռանը:
Չեմպիոնների լիգայի «Մալմեի» դեմ խաղում Դի Մարիան խփեց իր առաջին գոլը «ՊՍԺ»-ի պաշտոնական հանդիպումներում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը