
Սըր Ալեքս Ֆերգյուսոնը ցանկացել է, որ իրենից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորի Պեպ Գվարդիոլան

2013թ. ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից սըր Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո «Բավարիայի» ներկայիս մարզիչ Պեպ Գվարդիոլան հրաժարվել է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»:
Շոտլանդացի մասնագետի նոր ինքնակենսագրության մեջ ասվում է, որ Գվարդիոլան առաջին տարբերակն է եղել «Մանչեսթեր Յունայթեդի» համար: Սակայն իսպանացին արդյունքում՝ գլխավորեց «Բավարիան», իսկ Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ դարձավ Դևիդ Մոյեսը:
«2012թ. մենք ընթրում էինք Գվարդիոլայի հետ, բայց ես չկարողացա նրան ուղիղ առաջարկություն անել, քանի որ դեռ վերջնական որոշում իմ հեռանալու մասին չէի կայացրել:
Նա «Բարսելոնայի» հետ անհավանական քանակության տիտղոսներ է նվաճել, ես նրան երկրպագում էի:
Ես Պեպին խնդրեցի՝ մինչև այլ ակումբից առաջարկություն ընդունելը զանգահարել ինձ, սակայն նա այդպես էլ չզանգեց ինձ, և 2013թ. հուլիսին գլխավորեց «Բավարիան»»,- ասվում է Ֆերգյուսոնի ինքնակենսագրականում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը