
Հաղթել «Մանչեսթեր Սիթիին», նույնն է, ինչ մտնել փաբ, որտեղ շատ աղջիկներ կան. «Վեսթ Հեմի» մարզիչ Սլավեն Բիլիչ

Խորվաթը գոհ է իր բոլոր ֆուտբոլիստներից:
«Հաղթել «Սիթիին», նույնն է, ինչ մտնել փաբ, որտեղ շատ աղջիկներ կան: Ինձ դուր է գալիս հաղթել: Չգիտեմ, ինչքան երկար կտևի մեր հաջող սերիան, բայց հուսով եմ, որ շուտ չի ավարտվի:
Դժվար է պատկերացնել ավելի որակյալ ֆուտբոլիստների, քան նրանք, որոնք իմ տրամադրության տակ են: Կարևորը՝ պետք է այնպես անել, որ ֆուտբոլիստները պայքարեն հանուն թիմի:
Երբեմն, երբ խաղում ես մրցակցի դաշտում, գործում ես շատ ավելի կազմակերպված` անկախ նրանից, թե ով է մրցակիցդ»,- ցիտում է Բիլիչին Mirror-ը:
ԱՊԼ-ի 6-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» – «Վեսթ Հեմ» հանդիպումն ավարտվեց լոնդոնյան ակումբի հաղթանակով (2:1):
«Վեսթ Հեմը» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը` հավաքելով 12 միավոր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը