Բաժիններ՝

Եթե Կատալոնիան անկախություն ձեռք բերի, ապա «Բարսելոնան» կարող է դառնալ «Այաքս» կամ «Սելթիկ». Իսպանիայի բարձրագույն մարզական խորհրդի նախագահ

Իսպանիայի Բարձրագույն մարզական խորհրդի նախագահ Միգել Կարդենալն իր կարծիքն է հայտնել Իսպանիայի կազմից Կատալոնիայի դուրս գալու դեպքում «Բարսելոնայի» հեռանկարի մասին:

«Ակումբների ֆինանսական բարօրությունը գլխավորապես կառուցվում է հեռուստատեսությունից ստացված եկամուտների վրա: Եթե 8 միլիոնանոց Կատալոնիան անկախություն ձեռք բերի, ապա «Բարսելոնան» ռիսկ է անում դառնալ «Այաքսի», «Սելթիկի» կամ «Ստանդարտի» նման ֆարմ-ակումբ, որը լավագույն դեպքում կհաղթահարի Չեմպիոնների լիգայի խմբային փուլը կամ դուրս կգա քառորդ եզրափակիչ:

Ես ինքս հանդիսանում եմ «Ատլետիկի» երկրպագու և գիտեմ, որ այն երբեք չի դառնա Իսպանիայի չեմպիոն»,- ասել է Կարդենալը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930