Բաժիններ՝

Ռոբերտ Լևանդովսկին ձևակերպել է Բունդեսլիգայի ամենաարագ պենտա-տրիկը

«Վոլֆսբուրգի» հետ խաղում առաջին խաղակեսից հետո փոխարինման դուրս գալուց հետո «Բավարիայի» հարձակվողը 5 գոլ խփել է 9 րոպեում:

Լևանդովսկին դարձել է նաև Բունդեսլիգայի պատմության ամենաարագ հեթ-տրիկի հեղինակ` 3 րոպե 22 վայրկյան:

Բացի այդ, Լևանդովսկին դարձել է Բունդեսլիգայի պատմության միակ ֆուտբոլիստը, ով դուրս է եկել փոխարինման և 5 գոլ է խփել:

Գերմանիայի առաջնության 6-րդ տուրում «Բավարիան» 5:1 հաշվով հաղթեց «Վոլֆսբուրգին»:

Լևանդովսկին «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 55 հանդիպում, խփել է 34 գնդակ և կատարել է 9 ասիստ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930