Ձեն-բուդդայի 10 սկզբունքները, որոնք կփոխեն Ձեզ
Ձեն-բուդդան հատուկ վիճակ է: Դա ներկայով ապրելու, իրեն ամբողջի մաս զգալու, իրերի իսկական իմաստը հասկանալու արվեստ է:
Ձեզ ենք ներկայացնում 10 կարճ սկզբունք, որոնց իմացությունը կփոխի Ձեզ:
1. Սկսիր ապրել: Մի սկսիր պատրաստվել այն կյանքին, որն ապագայում է գալու:
2. Որքան հնարավոր է շատ սխալներ գործիր, սակայն հիշիր մի բան. մի արա նույն սխալը երկու անգամ: Եվ դու կաճես:
3. Եթե դու ցանկանում ես ապրել, ապա սովորիր մի բան. ընդունիր իրերն այնպիսին, ինչպիսին դրանք կան և ընդունիր ինքդ քեզ այնպիսն, ինչպիսին որ կաս:
4. Եթե դու սիրում ես մարդուն, ապա չես խառնվի նրա անձնական կյանքին: Դու չես համարձակվի խախտել նրա ներքին աշխարհի սահմանները:
5. Դադարիր մտածել, թե ինչպես սեր ստանալ. դու ինքդ սկսիր սեր փոխանցել: Սեր տալով` ինքդ սեր կստանաս. այլ ճանապարհ չկա:
6. Աշխարհի բոլոր տառապանքները ծագում են նրանից, որ դու լիովին մոռացել ես, որ պետք է ապրել և սկսել ես զբաղվել այնպիսի գործունեությամբ, որն ընդհանրապես կապ չունի կյանքի հետ:
7. Դու պետք է իմանաս, որ ազատությունը բարձրագույն արժեք է և եթե սերը քեզ ազատություն չի տալիս, ապա դա սեր չէ:
8. Յուրաքանչյուր ոք սովորեցնում է մեկ ուրիշին, թե ինչպիսին նա պետք է լինի, բայց ոչ ոք բավարարված չի երևում:
9. Եթե դու հարուստ ես, մի մտածիր դրա մասին, իսկ եթե աղքատ ես, լուրջ մի ընդունիր աղքատությունդ:
10. Դու խնդիրներ ստեղծելու մեծ երկրպագու ես. պարզապես հիշիր դա և խնդիրները կանհետանան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը