Սոխը` բուժիչ բնական միջոց
Բնական միջոցները առողջության հետ կապված պրոբլեմները լուծելու ամենալավ մեթոդներից են համարվում: Բնական միջոցները միշտ ավելի անվնաս են և սովորաբար դրանք ավելի էժան են: factroom.ru կայքը ներկայացրել է հրաշք բանջարեղենը և նրանով պատրաստված բաղադրատոմսը, որը կարող է լուծել Ձեր բազմաթիվ քրոնիկ խնդիրները:
1. Ո՛չ հազին:
Սոխի հյութը հազի դեմ բարձր արդյունավետություն ունեցող օշարակ է, բայց դժվար թե Ձեզ դուր գա դրա համն ու հոտը: Իսկ եթե մի կտոր սոխ դնեք ականջի մեջ, ապա դրա հյութը անպայման կանցնի արյան մեջ և կազատի Ձեզ հազից:
2. Կօգնի իջեցնել ջերմությունը:
Այս մեթոդը հատկապես լավ է երեխաների համար: Եթե Ձեր երեխայի ջերմությունը բարձրացել է, ապա այն իջեցնելու համար ամենալավ մեթոդն է. սոխի օղակները` թրջած խնձորի քացախի մեջ տեղավորեք երեխայի գուլպաների մեջ, իսկ մի փոքր կտոր` ականջների մեջ: Ջերմությունը ակնթարթորեն կիջնի:
3. Դուք մրսու՞մ եք. դա երկար չի տևի:
Եթե Դուք ոչ թե ջերմություն ունեք, այլ մրսում եք, ապա սոխը կարող է օգնել Ձեզ տաքանալ: Ուղղակի կերեք մի ամբողջ հում սոխ և մի քանի ժամ հետո ոչ մի մրսածություն չեք զգա:
4. Ցավ ականջներում և գլխում:
Յուրաքանչյուրը, ով երբևէ ականջի ցավ է ունեցել, գիտի, թե դա ինչ դժոխք է: Սովորաբար դրանից ազատվելու համար մարդ ամեն ինչի պատրաստ է: Այդ դեպքում ինչու մի կտոր սոխ չտեղավորել ականջում: Այն ունի հակաբորբոքիչ հատկություն: Թողեք սոխն ականջների մեջ ամբողջ գիշեր և Դուք կազատվեք և ականջի ցավից, և գլխացավից:
5. Արյունահոսության կանգնեցում:
Եթե Դուք մաշկի կտրվածք եք ստացել և չգիտեք` ինչ անել, ապա վնասվածքի վրա դրեք թանզիֆով (մառլյա) սոխ: Արյունահոսությունը կկանգնի:
6. Սոխը կարող է փոքրացնել սպին:
Դա, իհարկե, հրաշք է, բայց վիրահատական սպին իրոք կարելի է ավելի անտեսանելի դարձնել սոխի օգնությամբ: Ուղղակի հաճախակի շփեք սպին սոխով:
7. Սոխը դուրս է մղում ինֆեկցիան:
Կարելի է պատրաստել սոխի մածուկ, որը բառացիորեն դուրս կքաշի մարմնից ինֆեկցիան: Ահա, թե ինչպես են այն պատրաստում.
• Եփել կաթը և լցնել մեծ կտոր սպիտակ հացի վրա:
• Սոխը տրորել հացի վրա:
• Տրորել հացը, սոխը և կաթը` դարձնելով մածուկ:
• Աղտահանեք վարակված օջախը, իսկ հետո դրա վրա դրեք մառլյայով փաթաթված մածուկը:
• Ամրացրեք վիրակապը:
• Համոզվեք, որ այդ վիրակապով կարող եք մնալ 2-2.5 ժամ. դա բավարար կլինի:
8. Պայքար այրվածքների դեմ:
Արևային այրվածքները շատ տհաճ են: Բայց եթե մի քանի կտոր սոխ դնեք այրվածքներ վրա և թողնեք մոտ 2 րոպե` անպայման կօգնի:
9. Մեղվի խայթոցը:
Եթե Ձեզ մեղու է խայթել, ապա խայթած տեղին անմիջապես կտրած սոխ դրեք, որն անմիջապես դուրս կքաշի թույնը և կարագացնի մաշկի վերականգնումը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը