
Նրանք, ովքեր սուլում են Կասիլյասին, սուլում են «Ռեալին». Ֆլորենտինո Պերես

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ չի ցանկացել բաժանվել դարպասապահ Իկեր Կասիլյասից, ով ամռանը տեղափոխվեց «Պորտու»:
«Դա ճիշտ չէ, որ ես աշխատել եմ ազատվել Կասիլյասից, բայց ես սխալ եմ թույլ տվել: Վերջին 2 տարիների ընթացքում նա մի շարք տհաճ պահեր է վերապրել, բայց սուլել որևէ մեկին, դա անթույլատրելի է: Նրանք, ովքեր սուլում էին Կասիլյասին, սուլում էին «Ռեալին»:
Երբ «Պորտուից» առաջարկություն ստացվեց, Կասիլյասը խնդրեց բաց թողնել իրեն և մենք հասկանում ենք, որ նա ունի դրա իրավունքը, ինչպես իր ժամանակ Ռաուլը:
Մենք Իկերի տեղափոխությունը կազմակերպեցինք ամենալավ ձևով, ամեն ինչ արեցինք, որպեսզի օգնենք նրան»,- նշել է Պերեսը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը