 
                        Դավիդ Վիլլան հերթական գոլն է խփել
 
                                    Ամերիկյան MLS-ում «Նյու Յորք Սիթին», սեփական հարկի տակ հյուրընկալելով «Սան Խոսե Ընթքուեյքսին», հաղթել է նրան 3-2 հաշվով:
«Նյու Յորք Սիթիի» կազմում 70 րոպե խաղացել է Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Դավիդ Վիլլան, ով 65-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ: Այս գնդակը 16-րդն էր MLS-ում: Վիլլան դարձել է նաև գոլային փոխանցման հեղինակ:
Հանդիպմանը մասնակցել են նաև այս ակումբի մյուս աստղերը: «Նյու Յորք Սիթիի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Նա դեղին քարտ է ստացել հանդիպման 32-րդ րոպեին: «Նյու Յորք Սիթիի» մեկ այլ ֆուտբոլիստ՝ անգլիացի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը նույնպես ամբողջական հանդիպում է անցկացրել: Նա դարձել է գոլային փոխանցման հեղինակ:
Սիրարփի Աղաբաբյան
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        