«Չելսիում» Մոուրինիոյի հետ խոսել եմ ընդամենը 2 անգամ. Կևին Դե Բրոյնե
Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի խոսքերով Մոուրինիոն ուղղակի խաբել է իրեն:
Տրանսֆերային պատուհանի փակումից մի քանի օր առաջ Կևին Դե Բրոյնեն տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»: Ավելի վաղ բելգիացին արդեն խաղացել էր Անգլիայում, բայց «Չելսիում» նրան դաշտ էին հանել ընդամենը 3 խաղում:
Կիսապաշտպանը չի հասկանում թե ինչու է այդպես ստացվել:
«Չի կարելի ինձ համեմատել հիմա և 2 տարի առաջ: Այն ժամանակ լրիվ ուրիշ իրավիճակ էր. ես ուղղակի չէի խաղում: Նույնիսկ պահեստայիններում չէի լինում և չէի ստանում ոչ մի բացատրություն: Ամբողջ ընթացքում ես 2 անգամ եմ խոսել Մոուրինիոյի հետ:
Նոյեմբերին «Բազելի» դեմ խաղից առաջ նա ասաց, որ ես սկսել եմ ավելի լավ աշխատել և խաղալու շանս կստանամ: Իսկ հունվարի սկզբից 1 շաբաթ առաջ մենք խոսեցինք, երբ ես հայտնեցի, որ ցանկանում եմ հեռանալ, որովհետև շանսի մասին նրա խոսելուց հետո ես ոչ մի րոպե չեմ խաղացել: Այնպես որ, «Չելսիից» հեռանալը դարձավ ինձ համար ամենալավ տարբերակը»,- ցիտում է Դե Բրոյնեին Daily Mail-ը:
Գերմանիայի առաջնության 2014-15թթ. մրցաշրջանում Կևին Դե Բրոյնեն անցկացրել է 34 հանդիպում, խփել է 10 գնդակ և կատարել է 21 ասիստ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը