Բաժիններ՝

Աշխարհի 10 ամենաերիտասարդ տատիկներն ու պապիկները

Ձեզ ենք ներկայացնում ճանաչված և սովորական մարդկանց, ովքեր շատ շուտ են դարձել տատիկներ ու պապիկներ:

1. Նենե Լիքս, 44 տարեկան

«Ատլանտայի իսկական տնային տնտեսուհիներ սերիալի» աստղը տատիկ է դարձել 44 տարեկանում այն բանից հետո, երբ 2012թ. նրա որդին` Բրայսոնը և վերջինիս ընկերուհին` Էշլի Հիլլը աղջիկ են ունեցել: 1_640x480

2. Սարա Փեյլին, 44 տարեկան

2008թ. Սարա Փեյլինը եղել է Ալյասկայի նահանգապետը: Նրա դուստրը` Բրիստոլը երեխա է ունեցել 18 տարեկանում: 2_640x427

3. Փիրս Բրոսնան, 44 տարեկան

Փիրսի որդեգրած աղջիկը` Շարլոտան թոռնուհի է նվիրել Բրոսնանին 1998թ.-ին` դարձնելով նրան պապիկ 44 տարեկանում: 3_640x480

4. Քիդ Ռոք, 43 տարեկան

Քիդ Ռոքը տղա է ունեցել 21 տարեկանում, որն էլ իր հերթին, ինչպես հայրը, երեխա է ունեցել նույնպես 21 տարեկանում: 4_640x360

5. Վուփի Գոլդբերգ, 34 տարեկան

Վուփին աղջիկ է ունեցել 17 տարեկանում, որն էլ իր հերթին մայր է դարձել 16 տարեկանում: 5_640x320

6. Շեմ Դեյվիս, 29 տարեկան

Շեմը պապիկ է դարձել, երբ նրա աղջիկը` Թիան 14 տարեկան էր: Շեմը հայր է դարձել 14 տարեկանում: 6_640x416

7. Անհայտ հանցագործ, 27 տարեկան

2014թ.-ին Բրիտանիայի ամենաերիտասարդ պապիկը դարձավ մարդասպան հանցագործը, որը գտնվում է ազատազրկման մեջ: Տղամարդու ինքնությունը գաղտնի է պահվում: Հանցագործը հայր է դարձել 14 տարեկանում, իսկ նրա աղջիկը` հետևելով հոր օրինակին, երեխա է ունեցել 13 տարեկանում:

8. Թեմ Գալահեր, 27 տարեկան

Թեմ Գալահերը հայտնի է որպես Շոտլանդիայի ամենաերիտասարդ պապիկ: Այս տիտղոսը նա ստացել է 27 տարեկանում:

9. Ռիֆիկա Ստանեսկու, 23 տարեկան

Ռումինուհի Ռիֆիկա Ստանեսկուն 11 տարեկանում փախնում է իր 13-ամյա ամուսնուց և 12 տարեկանում աղջիկ է ունենում, որն էլ իր հերթին երեխա է ունենում 11 տարեկանում: Այսպես 23 տարեկանում Ռիֆիկան տատիկ է դառնում: 9_640x447

10. Մում-Զի, 17 տարեկան

Այս պատմությունը տեղի է ունեցել 19-րդ դարում: 1884թ. Նիգերիայում Մում-Զին 8 տարեկանում դառնում է մայր: Դրանից հետո նրա աղջիկը երեխա է ունենում 9 տարեկանում: Այնպես որ Մում-Զին տատիկ է դառնում 17 տարեկանում: 10_640x540

Պատարստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս