
Ալիևն ընդունել է Թուրքիայի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի ժամանակավոր կառավարության արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի գլխավորած կառավարությանը, հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին:
Ալիևը հայտարարել է, որ այսօր երկրու երկրների միջև չկա մի ոլորտ, որը հաջողությամբ չզարգանար:
Նա մատնանշել է Ադրբեջանի ու Թուրքիայի միջև համագործակցության կարևորությունը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, էներգետիկ, մշակութային
Ալիևը ևս մեկ անգամ շեշտել է, որ Ադրբեջանը մշտապես Թուրքիայի կողքին է բոլոր հարցերում: