
Facebook-ում կհայտնվի Dislike կոճակ

Facebook-ում հայտնվելու է dislike («Դուր չի գալիս») կոճակ, նախօրեին հայտնել է սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, տեղեկացնում է BBC-ն:
Ցուկերբերգը նշել է, որ կայքի ծրագրավորողներն արդեն պատրաստվում են այդ նոր գործառույթի գործարկմանը ու պատմել, որ այդ առաջին հայացքից հասարակ օնլայն հաղորդակցության տեսակը պահանջում է մեծ ուժեր ու ժամանակ՝ այն կյանքի կոչելու համար:
Ցուկերբերգը նոր կոճակի ավելացումը բացատրել է նրանով, որ Facebook-ը ձգտում է ապահովել օգտատերերին իրենց զգացմունքները ամբողջությամբ արտահայտելու հնարավորություն, ինչին հնարավոր չէր հասնել միայն Like կոճակի օգնությամբ:
Հայտնի չէ, թե այդ dislike գործառույթը երբ կգործարկվի, սակայն ակնկալվում է, որ մոտ ապագայում:
Տեսանյութը՝ այստեղ