«Քաղաքական մենաշնորհի խնդիրը ինքնին չի կարող լուծել որևէ կառավարման համակարգ»

«Քաղաքական մենաշնորհի խնդիրը ինքնին չի կարող լուծել որևէ կառավարման համակարգ՝ լինի դա նախագահական, լինի դա կիսանախագահական, թե պառլամենտական: Ամեն ինչ կախված է տվյալ երկրի առանձնահատկություններից»,- այսօր ԱԺ նիստում սահմանադրական փոփոխությունների քննարկումների ժամանակ հայտարարեց սահմանադրական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:

Ըստ նրա՝ առաջարկվող տարբերակը ավելի շատ նպաստավոր պայմաններ է ստեղծում, որ քաղաքական այդ մենաշնորհը չլինի:

Անդրադառնալով կուսակցությունների զարգացմանը՝ Վ.Պողոսյանը նշեց, որ մեզ մոտ կա մարդ կուսակցություն հասկացությունը և այդ խնդրի լուծումը ինստիտուցիոնալ մեխանիզմների մեջ է: Ըստ նրա՝ մարդ կուսակցությունները կվերանան այն ժամանակ, երբ նրանցից ոչինչ կախված չի լինի և քաղաքական կուսակցությունները կկատարեն իրենց բուն դերը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930