«Այս տխուր առիթով իմ խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Սաուդյան Արաբիայի ժողովրդին և զոհվածների հարազատներին ու մերձավորներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:
2015թ. օգոստոսի 21-ին հաղորդում է ստացվել, որ Ն.Հարությունյանը նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, դուրս է եկել Երևան քաղաքի Խորենացի 24 հասցեում գործող «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊ ընկերության ոսկու տոնավաճառից, որից հետո նրանից որևէ տեղեկություն չկա:
«Երբեք ոչ ոքի պետք չէ բացել սիրտը և, իհարկե, պետք է լինել լիրբ, այդ ժամանակ քեզ մոտ ամեն ինչ OK կլինի»:
«Երբ «Ո՛չ թալանին» շարժումը դեռ Ազատության հրապարակում էր, և չէին գնացել Բաղրամյան, գնացի, որ հարթակից խոսեմ, բայց տղաները մոտեցան ու ասացին. «Պարոն Սադոյան, գիտենք, որ դուք մեզ կարող եք օգտակար լինել, բայց եթե ձեզ խոսք տանք, պետք է ՕԵԿ-ին էլ տանք, իսկ մենք որոշել ենք մեր ուժերով անել»: Ասացի՝ շատ լավ եք անում, ես հենց հիմա հարթակից կիջնեմ»,- այսօրվա ասուլիսին ասաց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը:
ՀՀ կենտրոնական բանկը հերթական անգամ մասնակցել է Ֆինանսական ներգրավվածության միության (Alliance for Financial Inclusion-AFI) 7-րդ համաժողովին
«Բոլորիս կյանքը բաղկացած է մեծ և փոքր հաջողություններից, մեծ և փոքր հաղթանակներից, անշուշտ, նաև մեծ ու փոքր խնդիրներից։ Չկա այս աշխարհում որևէ մեկը, որ խնդիր չունենա։ Խնդիրները լուծվող են և լուծվում են, բայց կյանքը շարունակվում է։ Մաղթում եմ ձեզ եռանդ, մաղթում եմ նոր հաջողություններ։ Դուք չեմպիոններ եք։ Ես շատ ուրախ եմ և շնորհակալ, որ հաճույքով մասնակցում եք այս մրցույթներին»,- ողջույնի խոսքում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է անվանի գրող Պերճ Պռոշյանի Աշտարակում գտնվող տուն-թանգարան: Կառավարության ղեկավարը շրջել է թանգարանով՝ ծանոթացել գրողի կյանքն ու գործունեությունը ներկայացնող ցուցանմուշներին:
Հոկտեմբերի 25-31-ին Բյուրականի աստղադիտարանում տեղի կունենա երկրորդ Բյուրականյան գիտաճամբարի բացումը։ Գիտաճամբարին կարող են մասնակցել 12-15 տարեկան 30 շնորհալի պատանիներ Հայաստանից և սփյուռքից։
Արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է, թե ինչպես է աշխատանքից հեռացվել նախարարության աշխատակիցներից մեկը, ում նախարարությունում «Վարդա» էին ասում:
Սեպտեմբերի 12-ին, ժամը 07.15-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին` գերեզմանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
«Վերջին դեպքերն էլ հստակ ցույց են տալիս, որ էլեկտրաէներգիայի թանկացումը չհիմնավորված էր, իսկ վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ՝ վասալական հարաբերությունների պարտադրում»,- այսօրվա ասուլիսին նման կարծիք հայտնեց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը:
«ՌԴ–ն պետություն է և ցանկացած միջոցառում, գործընթաց կարող է իրեն թույլ տալ, սակայն մեկը մյուսի հետ խառնելն անիմաստ է և արհեստական, որովհետև, եթե ՌԴ-ն որևէ թելադրանք ունի ՀՀ-ին ասելու, կամ ստիպելու, որ ՀՀ-ն գնա այդ քայլին, նա կասի դրան վերաբերող անուղղակի կամ ուղղակի միջոցներով, բայց Սոչիի 200 կիլոգրամ թառափի ոչնչացումը բոլորովին չի առնչվում նորվեգական սաղմոնի հետ՝ ուղղակի կամ անուղղակի ձևով»:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ դպրոցականների թունավորման դեպքի առթիվ:
Հայ ժողովրդի համար պատերազմի ռեալ վտանգը սկսել է Հայկի և Բելի ժամանակներից, իսկ արցախյան պատերազմի մասով արդեն 26-րդ տարին է, ամեն վայրկյան տարբեր կարգավիճակներով մեծ վտանգներ կան։ Այսօր էլ սահմանին լարվածությունը շատ է, բայց ես վստահ եմ, որ Ադրբեջանը պատերազմ սկսելու այդքան հնարավորություն չունի, մանավանդ, որ մեր նախագահ Սերժ Սարգսյանը գոյություն ունի։
Նշված ժամանակահատվածում հայկական դիրքերի ուղղությամբ, հակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք:
Ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Զանգեզուրը հին թյուրքական երկրամաս են՝ մեր պատմական հողը: 20-րդ դարի սկզբին Զանգեզուրն անջատելով Ադրբեջանից ու այն փոխանցելով Հայաստանին՝ ըստ էության խախտվեց ողջ թյուրքական աշխարհի աշխարհագրական կապը:
Շվեյցարական դերբիում Ռոջեր Ֆեդերերը հաղթեց Սթեն Վավրինկային, իսկ Նովակ Ջոկովիչը ջախջախեց Մարին Չիլիչին:
Պյատիգորսկի քաղաքային ադմինիստրացիայի մամլո ծառայությունից հայտնել են, որ «Լյուբե» խմբի մենակատար Նիկոլայ Ռաստորգուևը, ում համերգը պետք է տեղի ունենար քաղաքի 235-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում, շտապ կարգով հոսպիտալացվել է:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը առաջարկել է արագ «երեք հիմնարար փոփոխություններ կատարել» կազմակերպության հիմնարար գործունեության մեջ, որպեզի այն համապատասխանի մեր ժամանակների մարտահրավերներին:
Ավարտվեց Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի 25-րդ հոբելյանական ուսումնական տարին, որը տարիներ շարունակ ճանաչվում է որպես հանրապետության լավագույն կրթական հաստատություններից մեկը:
Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բժշկական կենտրոնում բուժում է ստանում 17 երեխա, որոնք հոսպիտալացվել են թունավորման ախտանիշներով:
Ռուսական մամուլում վերջերս տեղեկություններ տարածվեցին, որ Ռուսաստանը պատրաստվում է Հայաստանին նորվեգական սաղմոն ձկնատեսակի ներկրումը սահմանափակելու հաղորդում ներկայացնել: Ըստ այդմ, «Ռոսսելխոզնադզորը» փորձում է կանխել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից վերամշակված տեսքով նորվեգական ձկան ներմուծումը Ռուսաստան, որը Արևմուտքի դեմ պատժամիջոցներից հետո արդեն մեկ տարի է՝ հայտնվել է Կրեմլի սև ցուցակում։
Ուկրաինայում տնտեսական զարգացման մակարդակն իջել է՝ հասնելով աֆրիկյան Գաբոնի մակարդակին, ու որպեսզի ցուցանիշները վերադառնան նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ժամանակների մակարդակին, հարկավոր է 15 տարի զարգացման ներկայիս տեմպերի պայմաններում:
Ուրբաթ աշխարհի առաջին և երկրորդ ռակետներ Սերենա Ուիլիամսը և Սիմոնա Հալեպը պարտվեցին իտալուհիներ Ռոբերտա Վինչիին և Ֆլավիա Պլանետային:
Մի քանի օր է սոցիալական ցանցերի հայ օգտատերերը քննարկում են, ենթադրաբար, ադրբեջանական զինվորականների հեռախոսազրույցների ձայնագրությունները, որոնք սեպտեմբերի 6-ին հրապարակել է YouTube-ում «Maga Smith» կեղծանունով ոմն մեկը։
«Այսպիսի երիտասարդներին պետք է ոգևորենք ու խրախուսենք« որպեսզի սպորտային քաղաք Գյումրին դառնա աշխարհի սպորտային քաղաքը: Մենք վստահ ենք, նաև օլիմպիական ոսկին է գալու Գյումրի»:
«Աստված տա, որ շուտով վերադառնամ Մոսկվա ու զբաղվեմ նրանով, ինչով զբաղվել եմ: Ինչ-որ մեկի կուրախացնեմ, ինչ-որ մեկի կնյարդայնացնեմ իմ ստեղծագործությամբ: Կապրեմ այնպես, ինչպես ապրել եմ»:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ լուսադեմին ոստիկանությունը Բաղրամյան պողոտայից հեռացրել է ցուցարարներին: Ոստիկանության հաղորդմամբ՝ ոստիկանական բաժիններ են բերման ենթարկվել թվով 48 անձինք:
Երեկ «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի ընթացքում Բաղրամյան պողոտայից ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 48 անձ: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ նշելով, որ բերման ենթարկվածների նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն է կազմվել, նրանք ազատ են արձակվել:
Մեքքայի խոշորագույն Ալ-Հարամ մզկիթում շինարարական կռունկի ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է մինչև 107-ի, ավելի քան 230 մարդ վնասվածքներ է ստացել: