![](/banners/BeFunky-design.jpg)
6 ամսականից մինչև 17 տարեկան 17 երեխա է հոսպիտալացվել Թալինի բժշկական կենտրոն. news.am
![](https://168.am/wp-content/uploads/2015/08/shtap1.jpg)
Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բժշկական կենտրոնում բուժում է ստանում 17 երեխա, որոնք հոսպիտալացվել են թունավորման ախտանիշներով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Խաչատրյանը:
«6 ամսականից մինչեւ 17 տարեկան երեխաներ են, տարբեր համայնքների բնակիչներ: Վերջին երեք օրերին են հոսպիտալացվել: Այս պահին վիճակները բավարար է, վաղվանից կսկսենք դուրս գրել արդեն»,- ասել է Արմեն Խաչատրյանը՝ նշելով, որ դեռեւս հստակ չէ, թե ինչից են երեխաները թունավորվել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: