
Ավելի է ուժեղացվել հսկողությունն իրացվող մսի նկատմամբ. ՍԱՊԾ

ԼՂՀ տարածքում խոշոր եղջերավոր անասունների վարակիչ հիվանդության հետ կապված սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) անասնաբուժության տեսչության կողմից օգոստոս ամսին ավելի է ուժեղացվել հսկողությունն իրացվող մսի նկատմամբ:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության փոխանցմամբ՝ հիվանդության ընթացքի վերաբերյալ տեսչությունն ամենօրյա տվյալներ է ստանում շրջաններից, տեղեկանալով շրջաններում տիրող իրավիճակի մասին:
Տրվել են մասնագիտական խորհուրդներ թե´ հիվանդության տարածման կանխարգելման և թե´ կենդանական ծագման մթերքների անվտանգության պահպանման առումներով:
Հաշվետու ամսում անասնաբուժության տեսչությունն շրջայցեր է իրականացրել Ստեփանակերտի կենտրոնական շուկայում տեղակայված մսակաթնային և սննդի հսկողական կայանում իրացվող մսի կնիքման և անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացությունների տրամադրման գործընթացները վերահսկելու նպատակով:
Շրջայցի ընթացքում կասեցվել և շուկայահանվել է ԼՂՀ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքից առանց անասնաբուժական տեղեկանքի բերված մեկ գլուխ տավարի միսը: Հաշվետու ժամանակահատվածում անասնաբուժության տեսչությունը մշակել և շրջանային անասնաբուժական սպասարկման կայաններին է տրամադրել անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքների գրանցամատյանները: