Ստեփանակերտում բուսական ծագում ունեցող սննդամթերքի ուսումնասիրություններ են կատարվել
Ընթացիկ տարվա օգոստոս ամսում սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) աշխատակազմի բուսասանիտարիայի տեսչության կողմից կատարվել են ընդհանուր տեսչական աշխատանքներ բուսական ծագում ունեցող սննդամթերք վաճառողների և արտադրողների գործունեության նկատմամբ:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության փոխանցմամբ՝ մոնիթորինգ է իրականացվել Ստեփանակերտ քաղաքի թվով 28 անշարժ և շարժական բուսական ծագում ունեցող սննդամթերքի վաճառակետերում:
Տեսչության ուշադրության կենտրոնում է պահվել հատկապես ձմերուկի, սեխի, լոլիկի, վարունգի և խաղողի որակի առևտրի կանոնները, չափվել են նիտրատների առավելագույն մնացորդային քանակները, վաճառողներին ցուցումներ են տրվել վաճառքի կանոնների պահպանման ուղղությամբ:
Ստեփանակերտ քաղաքում հաշվառված մոտ 40 վաճառակետերում պարբերաբար կատարվել են ուսումնասիրություններ ընդհանուր բուսական ծագում ունեցող սննդամթերքի վաճառքի կանոնների և որակի նկատմամբ: Ուսումնասիրությունների ժամանակ մարդու առողջության համար վտանգավոր թերություններ չեն հայտնաբերվել: