
Ինչպես է մերկ տղամարդը հանգիստ շրջում Մոսկվայի մետրոյում

Մոսկվայի ոստիկանները որոնում են անհայտ տղամարդու, ով սեպտեմբերի 6-ի երեկոյան մորեմերկ շրջել է Մոսկվայի մետրոյում, հայտնում է LifeNews-ը:
Ականատեսների խոսքով՝ նուդիստը անվրդով տեսքով մտել է «Բորովիցկայա» կայարանի վագոն ու նույն տեսքով էլ իջել հաջորդ՝ «Պոլյանկա» կայարանում, ապա հանգիստ լքել մետրոն:
Մերկ տղամարդն աժիոտաժ չի առաջացրել քաղաքացիների շրջանում:
Ականատեսները պատմում են, որ վագոնը մարդաշատ չի եղել, իսկ ուղևորները պարզապես աշխատել են նրան ուշադրություն չդարձնել:
Մինչ այդ, մերկ տղամարդուն ֆիքսել են տեսահսկման սարքերը: Կարդրերում երևում է, թե ինչպես է ամրակազմ, մորուքավոր տղամարդը հանգիստ կանգնած վագոնի ծայրում՝ ուշադրություն չդարձնելով մարդկանց զարմացած հայացքներին: