
Բրիտանիայի ստորին պալատը քվեարկել է ԵՄ-ից դուրս գալու հանրաքվեի օգտին

Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Համայնքների պալատը, սեպտեմբերի 8-ի գիշերը հավանության է արժանացրել երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնի պլանին, որը վերաբերում էր մինչև 2017թ. վերջը Եվրամիությունում երկրի հետագա անդամակցության վերաբերյալ հանրաքվեի անցկացմանը:
Ինչպես հայտնում է Reuters-ը, հանրաքվեի անցկացման օգտին քվեարկել է 316 պատգամավոր, 53-ը դեմ են քվեարկել:
Դրա հետ միասին, Քեմերոնը ստիպված է եղել ընդունել իր առաջին պարտությունը այդ պաշտոնում 2015թ. մայիսին վերընտրվելուց հետո: Խորհրդարանականները դեմ են քվեարկել կառավարության այն առաջարկին, որը ենթադրում էր մեղմել օրենքը, որը արգելում է գործադիր իշխանությանը հանրաքվեի նախօրեին կատարել ցանկացած գործողություն, որը կարող է ազդել ժողովրդի կամընտրության վրա:
312 պատգամավորների թվում, որոնք դեմ են եղել նման մեղմացումներին, եղել է Պահպանողականների կուսակցութան 37 խորհրդարանական, որին պատկանում է նաև Քեմերոնը
Դևիդ Քեմերոնը բազմիցս նշել է, որ կցանկանար, որ երկիրը մնար ԵՄ-ի կազմում, դրա հետ միասին, նա ձգտում է երկրի դերակատարության վերանայում Եվրոպական միությունում
ԵՄ-ում Բրիտանիայի անդամակցության հանրաքվեն պետք է անցկացվի մինչև 2017թ. վերջը: