
«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է Անտոնի Մարտիալի համար վճարել ևս 30 մլն եվրո

Հայտնի են դարձել Անտոնի Մարտիալի տրանսֆերի հետ կապված «Մանչեսթեր Յունայթեդի» և «Մոնակոյի» միջև համաձայնության մանրամասները:
Ֆրանսիացի հարձակվողի պայմանագրի հիմնական արժեքը կազմել է 50 մլն եվրո: Եվս 10 մլն «Մոնակոն» կստանա, երբ Մարտիալը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում կխփի 25 գնդակ, 10 մլն՝ երբ Ֆրանսիայի հավաքականի կազմում կանցկացնի 25 հանդիպում, և ևս 10 մլն՝ երբ «Ոսկե գնդակի» հավակնորդների տասնյակում լինի:
Այդ մասին թվիթերում հայտնել է Goal.com-ի լրագրող Մոհամեդ Ալին:
Նախորդ առաջնությունում անցկացրած 35 խաղերում Մարտիալը խփել է 9 գնդակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը