Բաժիններ՝

Արևելյան իմաստություն

Արևելյան իմաստությունը կուտակվել է դարերով: Արևելյան մարդիկ յուրահատուկ մենթալիտետ ունեն և ուրույն մշակույթ: Մենք հավաքել ենք արևելյան ասացվածքներ, որոնք կօգնեն Ձեզ ձեռք բերել ճիշտ մտքեր և դրական տրամադրություն:

1. Սրտից դուրս եկած խոսքը մտնում է սրտի մեջ: Իսկ լեզվից սայթաքածը` ականջներից այն կողմ չի գնում:

2. Խղճում եք հզորագույնին` նա կարող է կորցնել ուժը: Խղճում եք հարուստին` նա կարող է աղքատ դառնալ: Խղճում եք գիտնականին` նա կփչանա անգրագետների մեջ:

3. Նա, ով զբաղվում է աստղագուշակությամբ, կաղտոտվի հերետիկոսության մեջ: Ով զբաղվում է ալքիմիայով, կաղտոտվի աղքատության մեջ: Իսկ նա, ով զբաղվում է իրավագիտությամբ, կաղտոտվի ստի մեջ:

4. Քո կողմից պահված բառը քո ստրուկն է: Իսկ քեզանից դուրս թռած բառը` քո տերը:

5. Մահը դա նետ է` կրակված քո վրա: Իսկ կյանքը այն ակնթարթն է, որ հասել է մինչև քեզ:

6. Նրանք, ովքեր ընդունակ են կարմրելու, չեն կարող սև սիրտ ունենալ:

7. Թույլի նկատմամբ հաղթանակը պարտություն է:

8. Մեծագույն դժբախտություն է ունենալ կարիքն օգնության այնպիսի մարդկանց, որոնք մեր արհամարհանքին են արժանի:

9. Առարկաներին միշտ նայիր լուսավոր կողմից: Իսկ եթե այդպիսիները չկան, ապա այնքան շփիր, մինչև փայլեն:

10. Ավելի մեծ երջանկություն չի կարող լինել, քան դժբախտներին երջանկություն բերելը:

11. Երջանկությունը, որը դու փնտրում ես, նման է ստվերին, որը գնում է քեզ հետ: Դու չես բռնի նրան` վազելով հետևից, փախչես նրանից: նա կընկնի քո հետևից: Քչերը գիտեն, թե ինչքան շատ է պետք իմանալ` հասկանալու համար, թե ինքան քիչ գիտենք:

12. Ախորժակը գալիս է առաջին պատառի հետ: Իսկ վեճը` առաջին բառի:

13. Լավ է միայն այն անհանգստությունը, որի շնորհիվ մենք արդյունքում հանգստություն ենք ձեռք բերում:

14. Մեկ նետով 2 նշանի հնարավոր չէ խփել:

15. Իսկական ընկեր համարիր այն մարդուն, ով քո ճանապարհից հավաքում է քարերն ու փշերը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս