
Հավաքականի երկրպագուները ֆուտբոլիստներին. «Սթափվեք»

Քիչ առաջ Հանրապետական մարզադաշտում ավարտվեց Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպումը: Հանդիպման ընթացքում հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես եկավ Առաջին հայկական ճակատը՝ ՖԱՖ-ը:
Երկրպագուները պատրաստել էին մեծ պաստառ, որի վրա գրված էին 2014 և 2015 թվականններին Հայաստանի ազգային ընտրանու խաղերի մեղմ ասած չգոհացնող արդյունքները և այն արտահայտությունը, որով Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող ցույցերի ժամանակ հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը փորձում էր հանդարտեցնել ցուցարարներին. «Սթափվեք»:
Տեղեկացնենք նաև, որ խաղն ավարտվեց 0:0 հաշվով, Հայաստանի ազգային հավաքականը վաստակեց իր երկրորդ միավորը:
Սիրարփի Աղաբաբյան