Մխիթարյան. Ինձ համար ամենամեծ մոտիվացիան հայերի ժպիտներն են
Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ թիմը շատ է ցանկանում ուրախացնել երկրպագուներին Եվրո-2016-ի ընտրական փուլի՝ Դանիայի դեմ խաղում։
«Տարբեր մարդիկ խոսում եւ մտածում են այլ կերպ։ Ինձ համար մոտիվացիան միայն հաղթանակն է։ Երբ հաղթում ենք, բոլոր հայերը սկսում են ժպտալ, փողոցներում հնչում է երաժշտությունը, մարդիկ տոնում են մեր հաջողությունը սեփական հաղթանակի նման։ Ի՞նչ կարող է լինել դրանից լավ։ Հենց այդ ժպիտներն ինձ համար ամենամեծ մոտիվացիան է։
Ակնկալում եմ, որ դանիացիների դեմ խաղում ավելի լավ հանդես կգանք, քան սերբերի հետ։ Հավատում եմ, որ արդյունքը մեզ համար դրական կլինի։ Մրցակիցը բավականին ուժեղ է, սակայն սովոր ենք հանդես գալ նման թիմերի հետ։ Հարկավոր է մրցակցին թելադրել սեփական ֆուտբոլը»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հայաստան – Դանիա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։