Բաժիններ՝

Հիվանդություններ, որոնց մասին կարող է պատմել մեր լեզուն

Աչքերը, ինչպես մենք գիտենք, հանդիսանում են հոգու հայելին, իսկ լեզուն` մեր օրգանիզմի ինդիկատորն է: Առողջ մարդկանց լեզուն բաց վարդագույն է, խոնավ և հարթ մակերեսով` առանց բծերի, խոցերի և ակոսների:

Լեզվի վրա առաջացած փառը կարող է վկայել տարբեր հիվանդությունների մասին:

1. Առողջ լեզու

Գույնը համաչափ վարդագույն է, խոնավ, առանց փառի, ակոսների և բծերի: Դա ցուցանիշն է այն բանի, որ ստամոքսը և մարսողական համակարգը լավ են գործում: 1_640x486

2. Թեթև սպիտակ փառ

Վկայում է աղեստամոքսային տրակտի և լյարդի հետ կապված պրոբլեմների մասին: Ավելի ճիշտ ախտորոշման համար հարկավոր է դիմել բժշկի: 2_640x445

3. Սպիտակ փառի ինտենսիվ շերտ

Սպիտակ փառի հաստ շերտը ազդանշան է տալիս, որ օրգանիզմում որոշ համակարգեր լիարժեք չեն կատարում իրենց ֆունկցիաները: Այդ թվում, դա կարող է կվայել վարակային ինֆեկցիայի մասին: 3_640x479

4. Դեղին փառ

Սա լյարդի և լեղապարկի հիվանդության նշանն է: 4_640x450

5. Ծածկված ակոսներով և անհամաչափ գունավորված լեզու

Այսպես կոչված «աշխարհագրական» լեզուն նշան է աղեստամոքսային տրակտի հիվանդության: Եթե ակոսները այնքան խորն են, որ նմանվում են ճաքերի, ապա դա կարող է նշանակել, որ արյան մեջ շաքարի մակարդակը բարձր է: 5_640x436

6. Գունատ, սպիտակ լեզու

Սպիտակ գույնը կամ գունատությունը վկայում են մարսողական հիվանդությունների մասին: Իսկ չափազանց գունատ և չոր լեզուն հաճախ սակավարյունության նշան կարող է հանդիսանալ: 6_640x425

7. Վառ կարմիր լեզու

Վառ կարմիր գույնի լեզուն գրեթե միշտ վկայում է օրգանիզմում ինֆեկցիայի մասին: Լեզվի վրայի կարմիր կետերը կարող են լինել արյան մեջ բորբոքային պրոցեսների նշան: Իսկ մուգ կարմիր գույնը երիկամների աշխատանքի խախտման կամ օրգանիզմի ինտոկսիկացիայի: 7_640x426

8. Կարմիր ծայրով լեզուն

Լեզվի ծայրը սրտի շրջանի ինդիկատորն է: 8_640x483

9. Եզրերը կարմիր լեզու

Վկայում է չափից ավելի յուղոտ մթերքի և ալկոհոլի օգտագործման մասին: 9_640x475

10. Մանուշակագույն լեզու

Հաճախ այս գույնը առաջանում է վիտամին В2-ի պակասից: 10_640x379

11. Կապտախտավոր լեզու

Կապտախտավոր լեզուն լուրջ ազդանշան է: Պետք է շտապ դիմել բժշկի: Սա նշան է այն բանի, որ հյուսվածքներին բավարար չափով թթվածին չի մատակարարվում: Ինչպես նաև կարող է վկայել, սրտանոթային համակարգի հիվանդությունների մասին: 11_640x439

12. Դեղին լեզու

Եթե դեղնությունը երկար ժամանակ չի անցնում, ապա դա հանդիսանում է լյարդի և լեղապարկի հիվանդության նշան: Իսկ եթե դեղին է լեզվի առջևի մասը, ապա դա հեպատիտի նշան է: 12_640x426

13. Կանաչավուն լեզու

Կանաչավուն փառը կարող է առաջանալ ուժեղ թունավորումից, այդ թվում նաև ալկոհոլային ինտոկսիկացիայից: 13_640x366

Հին չինացի բժիշկները վստահ էին, որ լեզուն հանդիսանում է սրտի շարունակությունը, դրա համար շատ կարևոր է հետևել դրա վիճակին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս