Բաժիններ՝

Չափից շատ չուտելու 10 գաղտնիք

Ավելորդ քաշը մեր ժամանակների ողբերգությունն է: Հարցն այն է, որ շատերն իսկապես լուրջ փորձեր են կատարում ավելորդ քաշը կորցնելու համար, սակայն ցավոք սրտի, միշտ չէ, որ ցանկալի արդյունքի են հասնում: Իրականում ամեն ինչ շատ հեշտ է: takprosto կայքը ներկայացնում է մի քանի խորամանկություններ, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել ավելորդ քաշից:

Մեծ Բրիտանիայի ամենահայտնի հոգեբան Ռիչարդ Ուայզմանը ձեզ է ներկայացնում  նիհարելու 10 հիմնական գաղտնիքները:

1. Կերեք փոքր ամաններով:  2 ափսեների մեջ կարող է միևնույն քանակությամբ ուտելիք լինի, սակայն փոքր ափսեներում չափաքանակն ավելի շատ է երևում: Մի խոսքով, փոքր ափսե՝ քիչ չափաքանակ:

2. Եթե աջլիկ եք, սովորեք ձախ ձեռքով ուտել, և հակառակը: Սա վերաբերում է ինչպես հիմնական մթերքներին, այնպես էլ նախուտեստներին:  Միջինում չափաքանակը կրճատվում է 20%-ով:

3. Բարձր ու նեղ բաժակներով խմեք: Առաջին հայացքից թվում է, թե ցածր և լայն բաժակի մեջ ավելի քիչ հեղուկ է լցվում, քան բարակ ու նեղ բաժակի մեջ:  Սակայն դա պարզապես պատրանք է, քանի որ առաջինի ծավալն ավելի մեծ է:

4. Խոհանոցում հայելի կախեք: Հոգեբանական հետազոտության ընթացքում մասնակիցները սեղանին հայելի և երկու՝ օգտակար և վնասակար սնունդով ափսե են դրել: Արդյունքում, հայելու ազդեցության ներքո, մարդիկ ավելի ուշադիր են դառնում և նախընտրություն են տալիս առողջ սննդին:

5. Երբ քաղցած եք՝ ծամոն ծամեք: Նախընտրություն տվեք մրգային համերով մաստակներին, քանի որ անանուխի համով մաստակները կարող են փոխել առողջարար սննդի համը:

6. Դանդաղ կերեք: Արագ ուտող մարդիկ, սովորաբար, շատ են ուտում: Դանդաղեցրեք ուտելու տեմպը և ամեն կտորն ուտելուց հետո գդալը դրեք ափսեի մեջ:

7. Օգտվեք կարմիր գույնի խորը և փոքր ափսեներից: Ուսումնասիրություններն ապացուցել են, որ մարդիկ բնազդաբար ավելի քիչ են ուտում, երբ ուտում են կարմիր ափսեից, քանի որ այս գույնը ասոցացվում է «stop» նշանի հետ:

8. Ուտելու ընթացքում անջատեք հեռուստացույցը:  Հեռուստացույցի էկրանը ստիպում է մեզ ավելի շատ ուտել: Եթե սովորեցնեք ձեզ անջատել հեռուստացույցն ուտելու ընթացքում, կկրճատեք ուտելիքի չափաքանակը 50%-ով:

9. Նկարեք վնասակար սնունդը, որը պատրաստվում եք ուտել:  Սա կօգնի նվազեցնել ուտելիքի քանակը 3 անգամ:

10.  Խուսափեք ուտեստների լայն տեսականուց: Երբ մթերքների լայն ընտություն է լինում, մարդն անպայման ցանկանում է ամեն ինչ փորձել:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս