Բաժիններ՝

ԱՄՆ Պետդեպը հրապարակել է Հիլարի Քլինթոնի նամակագրության մի մասը

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է գերատեսչության նախկին ղեկավար Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակագրության մի մասը, որն ուղարկվել է նրա անձնական փոստային սերվերից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ինչպես հայտնել է Պետդեպի ներկայացուցիչ Մարկ Թոները, ընդհանուր առմամբ, մատչում է տրվել ավելի քան 4 հազար հաղորդագրության, որոնցից 150-ը ստիպված են եղել խմբագրել՝ հանելով գաղտնի տեղեկությունները:

Հետաքննությունների դաշնային բյուրոն սկսել էր ուսումնասիրել Քլինթոնի էլեկտրոնային փոստն այն բանից հետո, երբ նա, լինելով ԱՄՆ պետքարտուղար, օգտագործել էր իր անձնական սերվերը ծառայողական նամակագրության համար, ինչը դաշնային օրենքի խախտում է:

Դրա պատճառով Քլինթոնը լուրջ քննադատության էր արժանացել Հանրապետական կուսակցության կողմիզ ու հայտնվել էր ճնշումների տակ մինչ ԱՄՆ նախագահական ընտրությունները, որոնց մտադիր է մասնակցել Քլինթոնը:
Անձամբ Քլինթոնի խոսքով՝ իր 60 հազար նամակների մոտ կեսը կրել է անձնական բնույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930