Իրանը չեղյալ է հայտարարել 7 երկրների քաղաքացիների համար մուտքի այցագրերը, հայտնում է իրանական Kayhan պարբերականը:
Հուլիսի 30-31-ին և օգոստոսի 1-3-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը:
Ադրբեջանն ու Վրաստանն իրենց համատեղ սահմանին վերականգնել են ևս մեկ մաքսային-անցագրային կետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Հուլիսի 29-ին, ժամը 06.21-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 58-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. մաքրման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է օգնություն:
Թուրքիայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը կհեռանա իր պաշտոնից հուլիսի վերջին, հայտնում է Kanal7 հեռուստաալիքը:
«Sport.es»-ը տեղեկացնում է, որ Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ցանկանում է թիմում տեսնել «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսին:
Ադրբեջանի կառավարության պատվիրակությունը օգոստոսի 3-4-ին կայցել Իրան, Trend-ին հայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոխսեն Պակային:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Իրաքյան Քրդստանի պլանավորման նախարար Ալի Սինդիին:
Միայն անցյալ ամիս իր կուսակցության խորհրդարանական մեծամասնությունը կորցնելուց հետո նախագահ Էրդողանը գիտակցեց, որ հարևան Սիրիայում վտանգավոր ահաբեկիչներ կան, որոնք սպառնում են Թուրքիայի անվտանգությանը:
Թուրքիայի Ադանա նահանգի «Ինջիրլիք» ռազմաբազան կարող է օգտագործվել ահաբեկչական ԴԱԻՇ կազմակերպության դեմ պայքարի նպատակով: Այդ մասին ասվում է այսօր Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Հուլիսի 29-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Իրաքյան Քուրդիստանի տարածքային կառավարության պլանավորման նախարար Ալի Սինդին:
«Քարերի աշխարհ» ՍՊԸ-ի սեփականատիրոջ որդիները՝ Մարտիրոսյան եղբայրները, կմնան կալանքի տակ:
«ՀՀ Ոստիկանությունը շարունակում է իր ապօրինի գործողություններով խոչընդոտել «Ոտքի՛, Հայաստան» շարժմանը Հանրապետության հրապարակի կենտրոնում իրականացնել խաղաղ նստացույց՝ հավաքների ազատության մասին օրենքի 24-րդ հոդվածի համաձայն: Ոստիկանությանը օրինական դաշտ բերելու համար բողոքի ակցիայի մասնակիցներն այսօր, ժամը 19:00-ից մինչեւ 21:00-ն ընկած ժամանակահատվածում, շրջափակելու են Հանրապետության հրապարակ մտնող և դուրս եկող փողոցները:
«Ես կարծում եմ, նույնիսկ կարող եմ պնդել իմ կարծիքը, որ նա չէր ձերբակալվի ու չէր կալանավորվի, եթե չլինեին զանգվածային լրատվամիջոցները, որոնք այդ գործի մասին անընդհատ ահազանգում էին»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը` խոսելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի կալանավորման մասին:
«Մեր աղջիկները պետք է նույն վերաբերմունքի արժանանան: Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի հին ավանդույթները մեզ հետ տանեն դեպի անցյալը: Պատմության ընթացքը ցույց է տալիս, որ մենք ի վիճակի ենք ընդլայնել մեր բարոյական երեւակայությունը»:
Ֆինանսների նախարարության ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատան հայտարարատուների մոտ 70 տոկոսը գործունեություն է ծավալում ԵԱՏՄ անդամ երկրներում: Մաքսատան պետ Սուրեն Ղազարյանի հավաստմամբ` 2015 թվականից միությանն անդամակցությամբ` բավականին պարզեցվել է ենթաակցիզային ապրանքների արտահանման և ներմուծման ամբողջ գործընթացը. «ԵԱՏՄ դրոշմանիշերը չեն հսկվում, հաշվառվում և ոչ մի մաքսային ռեժիմով չեն ձևակերպվում Հայաստանի մաքսային մարմինների կողմից»:
Փելեշյանը ներկաների խնդրանքով թվարկեց իր սիրելի ֆիլմերի եռյակը՝ Սերգեյ Գերասիմովի «Խաղաղ Դոնը», Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Կնքահայրը», «Չինաստանի ուրվականների պատմությունը»:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր նիստ կանցկացնի Ուկրաինայի Դոնեցկի մարզում մալայզիական Boeing ինքնաթիռի կործանման հարցով միջազգային տրիբունալի ստեղծման համար:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 28-ին այցելել է Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Աղձք համայնք (նախկինում Ձորափ)՝ գյուղի տարածքում գտնվող պատմամշակութային հնավայրերի պեղումների ընթացքին ծանոթանալու նպատակով: Նշենք, որ պեղումներ պարբերաբար կատարվել են, բայց դրանք կիսատ են մնացել, և անցած տարի Աղձք այցի շրջանակում ծանոթանալով 4-րդ դարի կառույցների՝ մատուռի, բազիլիկ եկեղեցու, Արշակունյաց թագավորների դամբարանի և պեղավայրի վիճակին՝ վարչապետը խոստացել էր ֆինանսական միջոցներ հատկացնել և հանձնարարել էր վերսկսել աշխատանքները:
Կինը ծանր վիճակում տեղափոխվել է իրենց մոտ, կեսարյան հատում է արվել, սակայն խնդիրներն այնքան լուրջ էին, որ կյանքը չեն կարողացել փրկել: Երեխայի վիճակը ծանր է:
ARMACAD ընկերությունը տեղակացնում է Կովկաս-կասպյան երկրամասի ինքնավար ժողովուրդների ինստիտուտի հայտարարած ակադեմիական «Կովկաս-Կասպյան լրատու» տարեգրքի թողարկման մասին՝ նվիրված այս երկրամասի ժողովուրդների պատմության, մշակույթի, հավատքի, ազգագրության, լեզվի ու գրականության հարցերին: Հատկապես կողջունվեն չհրատարակված արխիվային նյութերը:
Ինչպես հայտնել է թուրքական Hürriyet-ը, զինծառայողը, որի մեքենան Ույչոլ կոչված վայրում փչացել է, դուրս է եկել մեքենայից ու ընկել հարևան մեքենայից բացված կրակի տակ:
Մեկ տարի տասն ամիս է (2013թ. սեպտեմբերի 17-ից) Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, ընդանում է 2012թ. նոյեմբերի 18-ին Լոռու մարզի «Մուշ» ռեստորանային համալիրում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ և Արեն Վերանյանների գործով դռնբաց դատական նիստը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել կոռուպցիոն մեղադրանքով:
Թուրքերն այս ակտիվությամբ, օդային հարվածներով ու ռազմական գործողություններով փորձում են ցույց տալ, որ ի զորու են իրենց հարմար մեթոդներով և նպատակներով իրականացնել ռազմական գործողություններ:
Թուրքիայում նավթատար են պայթեցրել, հայտնում է APA-ն: Գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ պայթյունը իրականացվել է այսօր Շիրնակ նահանգի Ջիզրեյի շրջանի տարածքում:
Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ) կարող է փակվել, գրում է թուրքական Hurriyet թերթը:
Սյունիքի մարպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործով մեղադրյալ Արա Բուդաղյանի մեղադրանքը հիմք չունի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հայկ Ալումյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Թուրքիան ստացել է ՆԱՏՕ-ի իր գործընկերների աջակցությունը՝ Բրյուսելն իր համերաշխությունն է հայտնել Անկարային ահաբեկչության ու ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, հայտնում է Euronews-ը: