Բաժիններ՝

Թուրքիան Ադանայի ռազմաօդային ուժերի բազան կտրամադրի ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու համար. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի Ադանա նահանգի «Ինջիրլիք» ռազմաբազան կարող է օգտագործվել ահաբեկչական ԴԱԻՇ կազմակերպության դեմ պայքարի նպատակով: Այդ մասին ասվում է այսօր Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ դեռ հայտնի չէ, թե երբ բազան կսկսի օգտագործվել այդ նպատակով, սակայն սպասվում է, որ մոտակա օրերին այն կտրամադրվի ԱՄՆ-ին ու կոալիցիայի ուժերին, որոնք կսկսեն ռազմական օպերացիաներ վարել ԴԱԻՇ-ի դեմ:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում «Ինջիրլիքը» կարող է մասնակի օգտագործվել ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս