Բաժիններ՝

Թուրքիայի գլխավոր շտաբի պետը կհեռանա պաշտոնից

Թուրքիայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը կհեռանա իր պաշտոնից հուլիսի վերջին, հայտնում է Kanal7 հեռուստաալիքը:

Ավելի վաղ սպասվում էր, որ Օզելը հրաժարական կներկայացնի օգոստոսի վերջին:
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, Թուրքիայի գլխավոր շտաբի պետի հրաժարականի պատճառը առողջական խնդիրներն են:

Նեջդեթ Օզելը Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ էր նշանակվել 2011 թվականի օգոստոսի 4-ին:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Թուրքիայի Գլխավոր շտաբի նոր պետ կարող է նշանակվել ցամաքային զորքերի 63-ամյա հրամանատար, բանակի գեներալ Հուլիսի Աքարը:

Աքարը Թուրքիայի ԶՈՒ Զամաքային զորքերը ղեկավարում է 2013 թվականից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031