Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը կարող է փակվել
Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ) կարող է փակվել, գրում է թուրքական Hurriyet թերթը:
Կուսակցության նկատմամբ երկրում ընթանում է հետաքննություն, ինչպես նաև կասկածներ կան, որ HDP-ն աջակցում է ահաբեկչությանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում ԺԴԿ-ն հավաքել էր ընտրողների ձայների 13,1 տոկոսը:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուսակցությունն անվանել էր «PKK-ի քաղաքական թև»:
Էրդողանը հայտարարել էր նաև, որ ներկայիս պայմաններում քրդական հարցի խնդրի դեմոկրատական լուծումը հնարավոր չէ շարունակել: Նրա խոսքով՝ Թուրքիայի կառավարությունը չի կարող երկխոսություն վարել նրանց հետ, ովքեր աջակցություն են ցուցաբերում ահաբեկիչներին:
Ըստ Էրդողանի՝ քրդական խնդրի կարգավորումը կարևոր էր Թուրքիայի համար, սակայն, ցավոք, այդ գործընթացից օգտվել են մի շարք ահաբեկչական խմբավորումներ:
carmen ghukasyan