Բաժիններ՝

Թուրքիան ստացել է ՆԱՏՕ-ի բարոյական աջակցությունը ԴԱԻՇ-ի ու քրդերի դեմ պայքարում

Թուրքիան ստացել է ՆԱՏՕ-ի իր գործընկերների աջակցությունը՝ Բրյուսելն իր համերաշխությունն է հայտնել Անկարային ահաբեկչության ու ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, հայտնում է Euronews-ը:

Այդ աջակցությունը հնչել է երեկ Հյուսիսատլանտյան դաշինքի արտակարգ հանդիպման ժամանակ, որը հրավիրվել էր Թուրքիայի նախաձեռնությամբ՝ իր կողմից ԴԱԻՇ-ի ու «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ ռազմական օպերացիաների ֆոնին:

Նշվում է, որ Անկարան չի խնդրել ռազմական օգնություն, այլ միայն քննարկել է դաշնակիցների հետ իր սահմանների մոտ ստեղծված իրավիճակը:
Մինչ այդ, թուրքական ռազմաօդային ուժերը նորն հարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում քրդերի դիրքերին:

Այս ամենի ֆոնին Անկարան ամրացնում է իր հարավարևելյան սահմանները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս