Օբամա. Բացասական ավանդույթներից պետք է հրաժարվել
«Մեր աղջիկները պետք է նույն վերաբերմունքի արժանանան: Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի հին ավանդույթները մեզ հետ տանեն դեպի անցյալը: Պատմության ընթացքը ցույց է տալիս, որ մենք ի վիճակի ենք ընդլայնել մեր բարոյական երեւակայությունը: Մենք տեսնում ենք, որ ավանդույթներից ոմանք դրական են, քանի որ դրանք մեզ մեր արմատների հետ են կապում, սակայն մեր ժամանակակից աշխարհում այլ ավանդույթներ մեզ հետ են տանում դեպի անցյալը»,- «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
«Երբ աղջիկները չեն կարող դպրոց այցելել եւ գրել ու կարդալ սովորել, դա ի չիք է դարձնում ապագայում կին ինժեներներ, կին բժիշկներ, կին գործարարներ, կին նախագահներ ունենալու գաղափարը: Դա մեզ հետ է տանում: Դա՝ վատ ավանդույթ է:
Քենիայում ես բերեցի այդ օրինակը. Ոչ ոք չի հավաքում ֆուտբոլի թիմ ու այնուհետեւ դաշտ բաց թողում խաղացողների ընդամենը կեսին. այդպես խաղալով դուք կպարտվեք: Նույնը վերաբերում է կրթությանը»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը: