Իրանը չեղյալ է հայտարարել այցագրային ռեժիմը 7 երկրի քաղաքացիների համար
Իրանը չեղյալ է հայտարարել 7 երկրների քաղաքացիների համար մուտքի այցագրերը, հայտնում է իրանական Kayhan պարբերականը:
«Այսուհետ Վրաստանի, Թուրքիայի, Լիբանանի, Ադրբեջանի, Բոլիվիայի, Եգիպտոսի ու Սիրիայի զբոսաշրջիկները կարող են Իրան ճանապարհորդել առանց այցագրի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Այդ երկրների քաղաքացիները կարող են Իրանում գտնվել առանց այցագրի մինչև 90 օր:
Տվյալ միջացառումը միտված է զարգացնել զբոսաշրջային ինդուստրիան Իրանում:
Բացի այդ՝ Իրանի իշխանությունները դիտարկում են ևս 60 պետության քաղաքացիների համար այցագրերի չեղյալ հայտարարելու հնարավորությունը: