Մարտիրոսյան եղբայրները կմնան կալանքի տակ. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ն գրում է. «Քարերի աշխարհ» ՍՊԸ-ի սեփականատիրոջ որդիները՝ Մարտիրոսյան եղբայրները, կմնան կալանքի տակ: Այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է 39-ամյա Հրանտ, 44-ամյա Հրաչ և 43-ամյա Աշոտ Մարտիրոսյանների փաստաբանի՝ խափանման միջոց կալանաավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը:
Հիշեցնենք՝ հուլիսի 9-ին իրենց թաղամասում՝ Երևանի Սիլիկյան թաղամասում, «Քարերի աշխարհ» ՍՊԸ սեփականատեր հայր և որդի Մարտիրոսյանները յուրովի դատաստան էին տեսել հարևաններից մեկի հետ այն բանի համար, որ նա «հանդգնել էր» նկատողություն անել կրտսեր Մարտիրոսյանին՝ մեքենան արագ վարելու համար:
«Հանդուգն» հարևանին պատժելու և իր տեղը ցույց տալու համար կրտսեր Մարտիրոսյանը հոր ու հորեղբայրների հետ գնացել է Մելքոնյանների տուն: Տանտերը տանը չի եղել, և նրանք հարձակվել են նոր վիրահատված, վատառողջ տանտիրուհու՝ Մարինա Ավետիսյանի վրա, հարվածել նրա որովայնին, ապա մահակով հարվածել վերջինիս անչափահաս որդու կողմից վարվող «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն:
Մանրամասներն՝ այստեղ