Խոսելով Իրան-Հայաստան երկաթգծի ծրագիրն ավարտին հասցնելու իրատեսականության մասին՝ Դավիթ Շահնազարյանն ասաց, որ երկաթգծի հետ կապված տեխնիկական, ինժեներական խնդիներին տեղյակ է: «Բայց սա հարյուր տոկոսանոց քաղաքական նախագիծ է, երկաթգծով ավելի շատ քաղաքականություն է գնալու, քան ապրանքներ: Նախիջևանի երկաթգծի հետ կապված՝ այս նախագծերը Բաքվում և ՌԴ-ում արդեն նևրոզի են հասցրել իշխանություններին, Թեհրանը հետևողականորեն շարունակում է այդ մասին խոսել, այս նախագծում շահագրգռված են այլ երկրներ ևս, ինչպիսիք են Հնդկաստանը, Չինաստանը:
«ՀՀ-ն պետք է նախաձեռնողական քաղաքականություն վարի, այլապես այլ գործոններ կսկսեն օգտագործել Հայաստանի դեմ»:
«Տարածաշրջանի ապաշրջափակման հերթական փուլն ունի իր կողմնակիցներն ու հակառակորդները»,- Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպված «Ղարաբաղյան հակամարտություն. ապասառեցո՞ւմ, թե՞ բանակցությունների վերսկսում» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
Բրիտանա-նիդեռլանդական Royal Dutch Shell-ը կտրուկ նվազեցրել է 2015թ. երկրորդ եռամսյակում շահույթը, ինչպես նաև հայտարարել աշխատակիցների ու կապիտալ ներդրումների կրճատման մասին՝ երկարատև ժամանակահատվածում ակնկալելով նավթի ցածր գներ:
Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ձայն տվեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին, որպեսզի նա ներկայացնի «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձերի վճարման գործընթացը:
Ուկրիանայի մշակույթի նախարարությունը ստեղծում է օտարերկրացի մշակույթի գործիչների «սպիտակ ցուցակ», որտեղ ներառվելու են այն անձանց անունները, ովքեր հրապարակավ դեմ են հանդես Ուկրաինայում ռուսական ագրեսիային ու երկրի տարածքային ամբողջականությանը:
Mercedes-Benz-ը կգնի Թավրիզում տեղակայված իրանական Diesel Engine Manufacturing’s-ի (IDEM, դիզելային շարժիչների արտադրող) բաժնետոմսերի 30 տոկոսը: Այդ մասին Trend-ին հայտնել է Iran Khodro Industrial Group-ի գլխավոր տնօրեն Հաշեմ Յեկե Զարեն:
Ռուսաստանի, Ղազախստանի ու Ադրբեջանի ռազմանավերը զորավարժություններ են անցկացնում Կասպից ծովում, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ՌԴ ՊՆ ռազմածովային նավատորմի մամլո ծառայության ներկայացուցիչ Իգոր Դիգալոյին:
Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:
ԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը մեր հարցին ի պատասխան՝ հաստատեց Տիգրան Առաքելյանի ձերբակալության մասին լուրը:
Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:
Այսօր լրագրողների հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարվեց մեկնաբանել կամ գնահատական տալ սահմանադրական փոփոխությունների նախագծի հրապարակված կետերին:
Նվազագույնը 3 զինծառայող է սպանվել Թուրքիայում Քրդստանի աշխատավորական» կուսակցության անդամների հարձակման հետևանքով, հայտնում է Reuters-ը:
Աշշխատանքային օրը սեպտեմբերի 14-ից կտեղափոխվի շաբաթ՝ սեպտեմբերի 19-ին:
Հուլիսի 23-ին Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում, հարակից տարածքներում և ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում հավաքի մասնակիցների և իրադարձությունները լուսաբանող մի շարք լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու հետ կապված անհամաչափ ուժ կիրառած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու գործընթացը շարունակվում է:
ՀՀ քաղաքացիների՝ Միացյալ Նահանգներ ամառային ուղևորության բարձր պահանջարկը բավարարելու համար ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը օգոստոսի 15-ը (շաբաթ) սահմանում է աշխատանքային օր`լրացուցիչ հարցազրույցներ անցկացնելու ու դիմումներ քննության առնելու նպատակով: Մենք կոչ ենք անում բիզնես, տուրիստական, ուսանողական և ոչ ներգաղթային այլ տեսակի վիզաների դիմումատուներին օգտվել այս լրացուցիչ հնարավորությունից՝ տվյալ օրվա համար ձեռք բերելով հարցազրույցի պայմանավորվածություն կամ փոխելով նշանակված […]
Հանրապետության տարածքում օգոստոսը երկրորդ շոգ ամիսն է, սակայն մի շարք շրջաններում` Գեղարքունիքի հյուսիսային մասում, Արագածոտնի նախալեռներում, բարձր լեռնային շրջաններում օգոստոսին ջերմաստիճանը փոքր ինչ բարձր է հուլիսյան ջերմաստիճանից:
Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ ԼՂ հակամարտության գոտում բանակցային նոր փուլ է սկսվում:
Երևանի Կարապետ Ուլնեցի և Բաբայան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած կրակոցների գործով ենթադրյալ կասկածյալը երեկ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 168.am-ի հետ զրույցում բժշկական կենտրոնից հայտնեցին, որ նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր, նա վիրահատվել է:
«Ադրբեջանի ներսում մեկուկես, երկու տարիների ընթացքում աննորմալ իրադարձությունները ցույց են տալիս, որ Ալիևը, որպես երկրի նախագահ, ինքն իրեն թակարդի մեջ է գցել»:
Վրաստանը միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին: Այս մասին նշված է «Ղրիմի և Սևաստոպոլի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով սահմանափակող միջոցառումներին միանալու մասին» Եվրահանձնաժողովի հայտարարությունում:
Նոր, 5 տարվա երկարաժամկետ ֆինանսական միջոցների ներգրավումն Արդշինբանկին հնարավորություն է տալիս առաջարկել իր հաճախորդներին ավելի երկարաժամկետ վարկային միջոցներ
Թուրքիայի հարավարևելյան Հաքարի նահանգում անհայտ անձինք իրականացրել են հարձակում երկրի Ազգային հետախուզության գործակալության (MIT) շրջանային բաժանմունքի շենքի վրա, հայտնում է Sabah-ը:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հետախուզում է հայտարարվել Կապան քաղաքի բնակիչ 36-ամյա Ալեն Ռոբերտի Հովհաննիսյանի նկատմամբ:
Համագյուղացիները հայտնել են, որ Սարգիստն իր ընտանիքի հետ հաճախ է եկել Ախալքալաք: Երբեմն նա ծնողներին տանում էր Մոսկվա՝ իր մոտ: Այս անգամ հեղինակությունը ընտանիքի հետ մոտ 10 օր առաջ էր եկել Խանդո: Գյուղացիները նրա հասցեին ջերմ խոսքեր են ասել: Նշվում է, որ նա հաճախ օգնել է համագյուղացիներին:
«Նոր լծակներ են դնում թալանը պահպանելու համար: Ոչ մի օրենք ինքներս չենք գրել մեր երկրում, դուք չեք կարող մեր օրենքներում և Սահմանադրություններում ցույց տալ մի տող, որը, կարող ենք ասել, արտադրված է Հայաստանում: Համաշխարհային թալանի համակարգը ստեղծած «բարի քեռիները» մեզ բացատրում են՝ այսպիսի կետեր պետք է լինեն, որ հեշտ լինի թալանը՝ թե՛ ձեր թալանչիները հեշտ թալանեն Հայաստանը, թե՛ մենք կարողանանք մեր բաժինը տանել:
Այսօր կառավարության նիստում սահմանվեցին ՀՀ-ում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները:
«Գրանդ քենդի» ընկերության նախկին սեփականատեր Հրանտ Վարդանյանի մահվանից հետո ընկերության տնտեսական վիճակը էապես փոխվել է:
Քննարկմանը մասնակցում են Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավարՍտեփան Սաֆարյանը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, Նախկին Գերագույն Խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը և այլք:
ՀՀ պետեկամուտների կոմիտեի՝ առաջին 1000 հարկատուների և նրանց վճարած հարկերի մասին երեկ հրապարակած տեղեկանքից պարզ է դառնում, որ որքան աճում են մոնոպոլիստների եկամուտները, այնքան նվազում են նրանց վճարած հարկերը: