Տիգրան Խաչատրյանի գործով սպասեք անակնկալների. Հայկ Ալումյան

«Ես կարծում եմ, նույնիսկ կարող եմ պնդել իմ կարծիքը, որ նա չէր ձերբակալվի ու չէր կալանավորվի, եթե չլինեին զանգվածային լրատվամիջոցները, որոնք այդ գործի մասին անընդհատ ահազանգում էին»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը` խոսելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի կալանավորման մասին:

Հ. Ալումյանի խոսքով` այս գործով կարելի է սպասել անակնկալների: «Չգիտեմ` հիմա ինչ մեթոդ կընտրեն՝ նրանց քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելու, դժվար է կանխատեսել` այս անգամ ինչ կանեն, բայց ինչ-որ բան հավանաբար փորձելու են անել: Դրա համար ասում եմ` սպասեք այդպիսի անակնկալների ու հավանաբար, շատ հնարավոր է, որ դա տեղի ունենա հենց այն փուլում, երբ մամուլն արձակուրդի մեջ է լինում»,- ասաց Հայկ Ալումյանը:

Նա նշեց, որ եթե մամուլը չլիներ, հնարավոր է, որ Զաքարյաններին մեղադրանք առաջադրված լիներ. «Կատակ չեմ անում: Եթե Բուդաղյանների գործով այդպիսի բան ասեի նախանցյալ տարվա հուլիսին, կարող է շատերը կարծեին, որ ես կատակ եմ անում, բայց այդպես էլ եղավ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031