Բաժիններ՝

5 ճաշի գդալի դիետա. ինչպես ուտել ամեն ինչ և նիհարել

Ըստ հետազոտողների՝ փոքր չափաբաժիններով սննդի հաճախակի ընդունումը կնպաստի նիհարելուն: 5 ճաշի գդալի դիետան դուր կգա նրանց, ովքեր նիհարելու ծրագիրն ընտրելիս` չեն ցանկանում կտրուկ փոխել իրենց սովորական ճաշացանկը: 5 ճաշի գդալի դիետան կոտորակային սնման մեկնաբանություններից մեկն է, որը հայտնի է նաև գրեյզինգ անվամբ: Այս համակարգի երկրպագուներն իրենց սննդային պահվածքը համեմատում են կենդանիների և թռչունների բնական հմտության հետ. ուտում են փոքր չափաբաժիններով և բավականին հաճախ, գրում է «Країна здоров’я»-ն:

Այսպիսի մոտեցումն առաջին հերթին՝ կօգնի նրանց, ում ավելորդ քաշն առաջացել է շատ ուտելու և չափաբաժինները չվերահսկելու հետևանքով: Փոքր «դոզաներով» կերակուրը` ոչ մեծ ընդմիջումներով`

1. Թույլ չի տալիս հասցնել քաղց զգալ,

2. Օգնում է մեծացած ստամոքսին՝ վերականգնել նորմալ չափերը,

3. Կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը,

4. Լավացնում է սննդարար նյութերի յուրացումը:

5 գդալի պարզ կանոնները.

1. Սննդի յուրաքանչյուր ընդունման ժամանակ ափսեում դնել 5 գդալից ոչ ավելի կերակուր:

2. Հետևեք, որպեսզի սննդի ընդունումների միջև դադարները չլինեն երեք ժամից ավելի:

3. Ուտել կարելի է և քնելուց առաջ, և գիշերը, եթե կատարում եք առաջին 2 կանոնները:

4. Ճաշացանկը կարող եք կազմել ցանկացած մթերքից:

5. Խիստ արգելք` գազավորված և շաքար պարունակող ըմպելիքների նկատմամբ:

6. Թեյ, սուրճ, հասարակ ջուր կարող եք օգտագործել առանց սահմանափակման:

7. Ախորժակը չգրգռելու համար հրաժարվեք սոուսներից և թթուներից:

8. Խորհուրդ է տրվում չօգտագործել տապակած մթերք և կիսաֆաբրիկատներ: Այն, ինչ կարելի է ուտել հում վիճակում՝ մի եփեք: Մյուս դեպքերում՝ խաշեք, շոգեխաշեք կամ պատրաստեք գրիլի մեջ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս