Ձիթապտղի օգտակար հատկանիշները

Ամենահին և առողջարար բաղադրիչներից մեկը՝ ձիթապտուղը, ոչ միայն համեղ է, նաև՝ շատ օգտակար է: Ձեզ ենք ներկայացնում մի քանի հատկանիշներ, որոնցով հարուստ է ձիթապտուղը:

1. Ձիթապտուղ հարուստ է պղնձով: Մեկ բաժակ սև ձիթապտուղն  ապահովում է օրական անհրաժեշտ պղնձի քանակի 38%-ը:  Այս հանքանյութն անհրաժեշտ է ամուր հյուսվածքների համար:  Այն հրաշալի է բջիջներում էներգիայի  արտազատման համար: Պղինձն անհրաժեշտ է մարդու օրգանիզմում կալոգենի արտադրության համար:

2. Ձիթապտուղը հարուստ է օլեիկ թթուներով, որոնք բաղկացած են 75% ճարպերից: Հրաշալի են ոսկորների ամրության համար:  Ձիթապտուղը հրաշալի հակաօքսիդանտ է, որը կարգավորում է նյութափոխանակությունը:

3. Հարուստ է երկաթով: Մեկ բաժակ սև ձիթապտուղն ապահովում է  օրական անհրաժեշտ երկաթի քանակի ¼ մասը:  Այս պտուղը հարուստ է սննդարար տարրերով, որոնք լավացնում են տեսողությունն ու մարսողությունը: Բացի այս, ձիթապտուղը հարուստ է այնպիսի տարրերով, ինչպիսիք են՝ բետա-կարոտինը, օմեգա-3 ճարպաթթուները, քլորոֆիլը, էնզիմները, վիտամիններ՝  D, E, K, ֆիտոստերոլը և ֆլավոնոիդները:

Կարդացեք նաև

Բացի այն, որ ձիթապտուղը պարունակում է հակաօքսիդանտներ և հակաբորբոքային տարրեր, այն նաև հարուստ է  այնպիսի հատկանիշներով, որոնք չեզոքացնում են ազատ ռադիկալների վատ ազդեցությունը բջիջների վրա:

Ձիթապտղի յուղը պարունակում է բիոֆենոլ, որն իջեցնում է արյան ճնշումը:

Կանխարգելում է ստամոքսի խոցը:  Հելիկոբակտերիա պիլորուսը բակտերիա է, որը կարելի է գտնել ստամոքսաթթվի բաղադրության մեջ, այս բակտերիան ստամոքսի խոցի հիմնական պատճառներից մեկն է: Ձիթապտուղը հրաշալի կերպով պայքարում է այս բակտերիայի դեմ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս