Բաժիններ՝

Ինչո՞ւ է ՃՈ-ն հենց Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի տոնին շարժական արագաչափերի կիրառում

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որ հուլիսի 12-ին հանրապետությունում առաջին անգամ կիրառվելու են շարժական լուսանկարող-արագաչափ սարքեր, ինչը տարատեսակ մեկնաբանությունների ու թյուր եզրակացությունների տեղիք է տվել:

Հայտնում ենք, որ հենց Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի տոնին ու հատկապես այդ միջոցառման շրջանակներում շարժական արագաչափերի կիրառումը պայմանավորված է նրանով, որ ավանդաբար սպասվում է տրանսպորտային միջոցների մեծ հոսք դեպի հանգստյան գոտիներ:

ճանապարհային ոստիկանությունն ուժեղացնելու է հսկողությունը այդ ճանապարհներին, իսկ շարժական արագաչափ սարքերը կիրառվելու են բացառապես ամենածանրաբեռնված ու վթարավտանգ՝ Երևան-Սևան ու Սևան Երևան ուղղություններում:

Նպատակը մեկն է՝ կանխել սահմանված արագության գերազանցման փորձերը, թույլ չտալ, որ տոնը խաթարվի անցանկալի, առավել ևս՝ ողբերգական պատահարներով:
Երթևեկության մասնակիցներին կրկին կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, ձեռնպահ մնալ ավտոմեքնան ալկոհոլ օգտագործած վիճակում վարելուց ու չգերազանցել սահմանված արագությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս